Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպանին
30/06/2022 18:21

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին:

Ներկայացանելով Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր իրավիճակը` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է ոլորտում հայ-իսրայելական շփումներն ակտիվացնելու մի շարք ուղղություններ` առողջապահության համակարգի լավագույն մոդելի ստեղծման ուղղությամբ փորձի փոխանակում, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և ոչ վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման և հսկողության արդյունավետության բարձրացում` մասնագետների կարողութունների բարձրացմամբ, դեղարտադրություն, արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակում։

Դեսպան Յոել Լիոնը ողջունել է հայ-իսրայելական գործակցությունն ակտիվացնելու ջանքերը, հանդես եկել առաջարկներով:

Մասնավորապես, քննարկվել է MASHAV իսրայելական միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցությամբ հայ մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու և փորձի փոխանակման հնարավորությունը:

Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի առիթով Իսրայելի Պետություն այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն անձամբ հնարավորություն կունենա ծանոթանալ իսրայելական առողջապահական համակարգի առանձնահատկություններին` միաժամանակ ձեռք բերելով որոշակի պայմանավորվածություններ:

 

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպանին