Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում է
01/07/2022 14:41

Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում է

Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում:

ՖԻԴԵ-ի աղյուսակում Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը 37-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 73-րդը, Շանթ Սարգսյանը՝ 87-րդը:

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 5-րդն է:

10 լավագույնների շարքում են Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշկին, Ռիչարդ Ռապորտը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին:

Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում է