01/07/2022 13:30
Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը», - ասվում է հրամանագրում:
Հովակիմյանը ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։