02/07/2022 18:09
Իվետա Տոնոյանը ստանձնել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ ստանձնել է ԲՀԿ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
«Հարգելի´ գործընկերներ, սիրելի´ կուսակիցներ, տեղեկացնում եմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ հուլիսի 1-ից ստանձնել եմ ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Առավել քան վստահ եմ, որ միասնաբար մենք նոր թափ ենք հաղորդելու կուսակցաշինության աշխատանքների ակտիվացմանը, հանդես ենք գալու նոր ասելիքով ու նոր անելիքներով:
Ի´ գործ...»,- գրել է Իվետա Տոնոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։