04/07/2022 14:57
Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Թուրքիա՝ 15-ամյա ընդմիջումից հետո
Իսրայելի ավիաընկերությունները կարող են վերսկսել կանոնավոր թռիչքները Թուրքիա` 15-ամյա ընդմիջումից հետո: Այդ մասին հաղորդում Է «Cumhuriyet» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում Թուրքիան եւ Իսրայելը պլանավորում են կնքել քաղաքացիական ավիացիայի բնագավառում համագործակցության նոր համաձայնագիր: Այդ հարցի շուրջ բանակցությունները կկայանան հուլիսի 4-ին, գրում Է թերթը:
Դրանք, մասնավորապես, նախատեսում են Իսրայելից ուղիղ ավիաչվերթերի կազմակերպման, դրանց հաճախության ավելացման եւ անվտանգության կարգավորման հարցերի քննարկում, ինչը պնդում Է իսրայելական կողմը: Ինչպես հայտնում Է «Cumhuriyet»-ը, իսրայելական ավիափոխադրողները Թուրքիա թռիչքներ չեն իրականացնում 2007 թվականից: Թուրքիայի ավիաընկերությունները կատարում են կանոնավոր չվերթեր Իսրայել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: