Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի և դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ
07/07/2022 19:41

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։