15/07/2022 15:18
«Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն անվճար կլինի. հայկական ակումբն ակնկալում է լեփ-լեցուն տրիբունաներ
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Դյուդելանժ» հանդիպման մուտքն անվճար կլինի:
«Հուլիսի 19-ին Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։ Խաղը կսկսվի ժամը 20:00-ին։
Տեղեկացնենք, որ հանդիպման մուտքը լինելու է անվճար։
Ավելորդ կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ խաղից մի փոքր շուտ։
Սպասում ենք լեփ-լեցուն տրիբունաներ»,- ասված է «Փյունիկ»-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։