Հակառակորդը նռնականետեր և ԱԹՍ-ներ է կիրառել․ հայկական կողմն ունի 7 վիրավոր. Արցախի ՊՆ
03/08/2022 15:28

Հակառակորդը նռնականետեր և ԱԹՍ-ներ է կիրառել․ հայկական կողմն ունի 7 վիրավոր. Արցախի ՊՆ

Ըստ Արցախի ՊՆ-ի՝ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հակառակորդը նռնականետեր և ԱԹՍ-ներ է կիրառել․ հայկական կողմն ունի 7 վիրավոր. Արցախի ՊՆ