Հայկական կողմը զոհ ունի, ևս ութ զինծառայող վիրավորում է ստացել
03/08/2022 15:54

Հայկական կողմը զոհ ունի, ևս ութ զինծառայող վիրավորում է ստացել

Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
 
Եվս 8 զինծառայող ստացել  է տարբեր աստիճանի վիրավորումներ:

«Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ», - հայտնում են Արցախի ՊՆ-ից:
Հայկական կողմը զոհ ունի, ևս ութ զինծառայող վիրավորում է ստացել