Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինծառայողներին, աղոթել նրանց առողջության համար
04/08/2022 13:47

Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինծառայողներին, աղոթել նրանց առողջության համար

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ: 
Սրբազան Հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելել են բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Սրբազան Հայրը աղոթել է նրանց առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար:
 
Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները։
Արցախի թեմի առաջնորդն այցելել է վիրավոր զինծառայողներին, աղոթել նրանց առողջության համար