Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողությունները․ Փալոնե
04/08/2022 10:05

Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողությունները․ Փալոնե

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է անում Միացյալ Նահանգներին կանգնեցնել Ալիևի գործողություններն ընդդեմ Արցախի:

«Սա վերջին օրինակն է՝ ինչպես է Ալիևը սպառնում Արցախի բնակչությանը՝ Լաչինի միջանցքը փակելու անհեթեթ պահանջներով: Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այս գործողություններն ու օգտագործել ցանկացած հասանելի դիվանագիտական գործիք՝ կանգնեցնելու Ալիևի վտանգավոր գործողությունները»,- գրել է Փալոնեն՝ «Թվիթեր»-ի իր էջում։

Կոչ եմ անում ԱՄՆ պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը կանգնեցնել Ալիևի վտանգավոր գործողությունները․ Փալոնե