Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարը․ ՊԲ
05/08/2022 09:44

Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարը․ ՊԲ

ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։

Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական  ստորաբաժանումները  խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։  
 
Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական  որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ  զորակազմի միջնորդությամբ,  իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։