Հակառակորդը խախտել է հրադադարը. հայկական կողմից կորուստներ չկան
06/08/2022 10:54

Հակառակորդը խախտել է հրադադարը. հայկական կողմից կորուստներ չկան

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ՝ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։
 
«Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ», - հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հակառակորդը խախտել է հրադադարը. հայկական կողմից կորուստներ չկան