08/08/2022 20:09
44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում խաչքար է տեղադրվել (Տեսանյութ)
2020 թվականի 44-օրյա պատերազմում Երևանի Նոր Նորք թաղամասը 107 զոհ է տվել։ Պատերազմում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելու համար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում խաչքար է տեղադրվել։
Խաչքարը կառուցվել ու եկեղեցու բակում է տեղադրվել կարճ ժամանակում։
Պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները, ծնողները իրենց մենակ չպետք է զգան, իսկ տղաների գործը պետք է անմահացվի, ասում են ԲՀԿ անդամները։ Նրանք նշում են նաև՝ հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարեր կան նաև այլ համայնքներում։ Դրանք միշտ պետք է հիշեցնեն՝ ինչի համար է պայքարել ու պայքարում հայ զինվորը։
«Այս խաչքարերը լուռ վկայությունն են մեր տղաների հերոսության և նրանց անմահության։ Նրանց սխրանքն անքննելի է, կյանքի գնով հայրենիքի պաշտպանության գործը՝ անգնահատելի»,- խաչքարի օծման արարողության ժամանակ ասում է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում