09/08/2022 18:21
Պայթյուն է որոտացել Ղրիմում․ ՌԴ ՊՆ–ն մանրամասներ է հայտնել
Ղրիմի արևմտյան ափին` Նովոֆյոդորովկայի շրջանում պայթյուն է որոտացել։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ պայթյունից հետո շուրջ 30 մարդ տարհանվել է։
Տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեղեկություններ է հայտնել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը․ պայթյունը գրանցվել է ժամը 15։20-ի սահմաններում «Սակի» ռազմական օդանավակայանի տարածքում։ Պայթել է պահեստում եղած ավիացիոն զինամթերքի մի քանի նմուշ։
«Պայթյունից տուժածներ չկան, օդանավակայանի ավիացիոն տեխնիկան նույնպես չի տուժել»,– նշել է ՌԴ ՊՆ–ն։
Ձեռնարկվում են միջոցառումներ հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու համար։