«Հրապարակ». Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
10/08/2022 10:11

«Հրապարակ». Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:

Մեր տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախարարի անկատար երազանքը սրտում պահած Անդրանիկ Քոչարյանը։

Մեզ ասացին, սակայն, որ Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները»՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան, և այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետևանքները»։

«Հրապարակ». Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը