Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱՀ ՊԲ
12/08/2022 09:45

Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱՀ ՊԲ

Օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն։ Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Այդ մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։