«Հրապարակ». Մարդիկ լուտանքներ էին տեղում Տիգրան Ավինյանի հասցեին, որ աղետից ու ողբերգությունից օգտվում էր փիառվելու համար
18/08/2022 09:51

«Հրապարակ». Մարդիկ լուտանքներ էին տեղում Տիգրան Ավինյանի հասցեին, որ աղետից ու ողբերգությունից օգտվում էր փիառվելու համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Սուրմալու»` աղետի վայր էին այցելել երկու տարբեր անձինք. մեկը՝ առավոտյան, մյուսը` կեսօրից հետո: Առավոտյան պայթյունի վայր էր այցելել «Քաղպայմանագրի» Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ով այդպես էլ ներկայացել էր` չթաքցնելով, որ այս այցը հաջորդ քաղաքապետի պարտականությունների շրջանակներում է իրականացրել։

Ասել էր. «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Եվ, այո, այստեղ եմ նաև որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու», ինչը բուռն արձագանքի արժանացավ համացանցում:

Մարդիկ դատապարտում էին, ուղղակի լուտանքներ էին տեղում նրա հասցեին, որ աղետն ու ողբերգությունն առիթ է օգտագործում  փիառվելու համար: Երկրորդ այցելությունը, որն իրականացրել էր հայտնի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, մարդիկ ողջունում էին, համարում, որ դա քաղաքացու անհանգստության, երկրի ցավով մտահոգված լինելու դրսևորում է»։

«Հրապարակ». Մարդիկ լուտանքներ էին տեղում Տիգրան Ավինյանի հասցեին, որ աղետից ու ողբերգությունից օգտվում էր փիառվելու համար