ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
22/08/2022 19:12

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 22-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

 

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր