Պահեստազորայինների հերթական հավաքի մասին որոշում է ընդունվել
24/08/2022 12:18

Պահեստազորայինների հերթական հավաքի մասին որոշում է ընդունվել

Հայտարարվել է սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հերթական հավաքի մասին։ Համապատասխան որոշումն օգոստոսի 24-ին ընդունվել է  Հայաստանի կառավարության նիստում։

Որոշվել են հավաքի անցկացման նպատակները, կազմը, ընդհանուր թվաքանակը և մասնագիտությունները։ Հավաքներին ներգրավվելու է 318 քաղաքացի, այդ թվում՝ 98 սպա։ 

Պահեստազորայինների հերթական հավաքի մասին որոշում է ընդունվել