«Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է»
02/09/2022 18:35

«Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է»

ԱԺ նախկին պատգամավորր Արթուր Ղազինյանը գրել է․

«Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է:

Նա պետք է պատասխանի, ի թիվս այլ հարցերի, երեք առաջնահերթ ու կարևոր հարցերին.

1. Ինչու՞ և ու՞մ ցուցումով չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն։

2. Ինչու՞ և ու՞մ ցուցումով չի իրականացվել զորքի բացազատում։

3. Ինչու՞ և ու՞մ ցուցումով է դադարեցվել ՀՀ ԶՈւ լրամահամալրումը և առաջնագիծ են ուղարկել կամավորականներին:

Հ.Գ. ՀՀ զինված ուժերը չեն կարող մեղավոր նշանակվել դավաճանության մեջ:

Հ.Հ.Գ. Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի պարտվել . . .»։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարութունյանին։

Ավելի վաղ՝ օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին։

 

«Օնիկ Գասպարյանը պետք է խոսի. հապաղելն այլևս անթույլատրելի է»