Ի՞նչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. ԱՆ
02/09/2022 14:22

Ի՞նչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. ԱՆ

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով:
 
Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են:
 
Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ:
 
Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

 

Ի՞նչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. ԱՆ