«Հրապարակ». Գործարար Ռուբեն Վարդանյանը առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար
03/09/2022 09:28

«Հրապարակ». Գործարար Ռուբեն Վարդանյանը առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գործարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հայտարարեց, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Նաև կոչ արեց հայերին՝ տեղափոխվել և շենացնել Արցախը։ Արցախյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Վարդանյանն Արցախում շարքային քաղաքացու կարգավիճակում չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում։

Մեր տեղեկություններով, նա առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար։ Սա Արցախի վարչապետի պաշտոնն է, որն այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը: Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով: Նա ներդրումներ է անում Արցախում և մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

«Հրապարակ». Գործարար Ռուբեն Վարդանյանը առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար