Հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, օգտագործեք շատ ջուր. ինչպես խուսափել օդի ջերմաստիճանի բարձրացման և արևի ճառագայթման երկարատև բացասական ազդեցությունից
03/09/2022 10:18

Հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, օգտագործեք շատ ջուր. ինչպես խուսափել օդի ջերմաստիճանի բարձրացման և արևի ճառագայթման երկարատև բացասական ազդեցությունից

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կիսվել է խորհուրդներով:

«Ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից,
 
կրե՛ք գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,
 
օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան,
 
մի՛ չարաշահեք կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները,
 
երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,
 
ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
 
հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեք ավելի թեթև, դյուրամարս սնունդ»,-նշել են նախարարությունից:

Հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, օգտագործեք շատ ջուր. ինչպես խուսափել օդի ջերմաստիճանի բարձրացման և արևի ճառագայթման երկարատև բացասական ազդեցությունից