Զինվոր է զոհվել. նախնական տվյալներով` Արման Սարգսյանը զոհվել է հակառակորդի կրակոցից
06/09/2022 13:35

Զինվոր է զոհվել. նախնական տվյալներով` Արման Սարգսյանը զոհվել է հակառակորդի կրակոցից

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.), հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Փաստի առթիվ կայազորային  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին», - նշվում է ՊՆ հաղորդագրությունում։

Զինվոր է զոհվել. նախնական տվյալներով` Արման Սարգսյանը զոհվել է հակառակորդի կրակոցից