«Հրապարակ». Ում է խորհրդարանը ընտրելու ՍԴ դատավոր
09/09/2022 09:51

«Հրապարակ». Ում է խորհրդարանը ընտրելու ՍԴ դատավոր

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովի խորհուրդը նիստ կհրավիրի՝ հաստատելով սեպտեմբերի 12-ին մեկնարկվելիք աշնանային նստաշրջանի օրակարգը։

Այն բավականին հագեցած է լինելու․ օրենսդրական 3 տասնյակից ավելի նախաձեռնություններից բացի, խորհրդարանը Սահմանադրական դատարանի երկու դատավոր պետք է ընտրի. կառավարության ներկայացրած թեկնածու Սեդա Սաֆարյանին՝ Ստյոպա Սաֆարյանի քրոջը, և ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացրած թեկնածու Հովակիմ Հովակիմյանին։

Վերջինը 2011-2018 թթ․ ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է եղել, 2018-ից՝ նախագահականի»։

«Հրապարակ». Ում է խորհրդարանը ընտրելու ՍԴ դատավոր