.png)
13/09/2022 01:52
Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է, ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս. ՊՆ
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով» , - նշված է հաղորդագրության մեջ։