Շրջանառվող տեղեկությունները, թե հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, կեղծիք են․ ՊՆ խոսնակ
14/09/2022 21:57

Շրջանառվող տեղեկությունները, թե հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, կեղծիք են․ ՊՆ խոսնակ

Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել, սոցցանցում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։
 
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- գրել է նա։