Զոհված զինծառայողների տվյալները ճշտվում են, կհրապարակվեն բացառապես վերջնական ճշտված տվյալներ. ՔՊ-ական պատգամավոր
16/09/2022 11:21

Զոհված զինծառայողների տվյալները ճշտվում են, կհրապարակվեն բացառապես վերջնական ճշտված տվյալներ. ՔՊ-ական պատգամավոր

Զոհված զինծառայողների տվյալները ճշտվում են, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Կհրապարակվեն բացառապես վերջնական ճշտված տվյալներ», - ասաց Հովհաննիսյանը։

Դիտարկմանը, թե պաշտոնական լրատվության խիստ սահմափակ լինելու պատճառով տեղեկատվական վակուում է առաջանում, իշխանական պատգամավորը պատասխանեց.

«Տեղեկատվական վակուում չի կարելի կոչել այս իրավիճակը, որովհետև ժամանակ է պետք հստակ տվյալներ ճշտելու և թվեր ներկայացնելու համար։ Իսկ այդ վակուումի հետևանքով, եթե հայտնեն տեղեկատվություններ, որոնք չեն համապատասխանի իրականությանը, կարժանանան իրավական խիստ գնահատականի», - ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե, այսօրվա դրությամբ, զոհերի թիվը 135 է։

 

Զոհված զինծառայողների տվյալները ճշտվում են, կհրապարակվեն բացառապես վերջնական ճշտված տվյալներ. ՔՊ-ական պատգամավոր