17/09/2022 16:43
«Պետք է վերադառնալ բանակցություններին»․ Տոյվո Կլաարը Բաքվում ու Երևանում հանդիպումներից հետո վերադարձել է Բրյուսել
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ում անդադարձել է Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերին ու հրադադարի պահպանման հույս հայտնել։
«Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում, ինչպես նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Դժվար և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ենք ունեցել: Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց հույս ունենք, որ զինադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին»,–գրել է նա։