.jpg)
22/09/2022 18:06
Հաջողվել է դուրս բերել 9 օր շրջափակման մեջ գտնված կապիտանին և կրտսեր սերժանտին․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ երկու ներկայացուցչի հաջողվել է դուրս բերել շրջափակումից։
«9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից»,- սոցցանցի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:
Նա այլ մանրամասներ չի հայտնել։