29/09/2022 17:52
Կրեմլում կստորագրեն Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերը
Սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի կունենա Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը տեղեկացրել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա այն տարածքների ղեկավարների հետ, որտեղ ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեներ են անցկացվել, իսկ պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո Պուտինը հանդես կգա ծավալուն ելույթով։
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ՌԴ կազմ մտնելու հարցով հանրաքվեներն անցկացվել են սեպտեմբերի 23-27-ը: