04/10/2022 19:25
Դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն, ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի, դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը:
Այդ մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։
«Ես դատապարտում եմ ադրբեջանական զինվորների կողմից անզեն հայերի սպանությունն ու ենթադրյալ ռազմական հանցագործությունները: Մենք պետք է հասնենք արդարության Հայաստանի վրա վերջին հարձակման ժամանակ Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր վայրագության համար»,- նշված է հայտարարությունում։