05/10/2022 14:29
Վահրամ Դումանյանը կմասնակցի ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվելիք «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին:
Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես կգա թեմատիկ նիստում, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկեր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: