07/10/2022 17:02
ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները զարգանում են իրական ռազմավարական գործընկերության ոգով․ Պուտին
ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները զարգանում են իրական ռազմավարական գործընկերության ոգով, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանն իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Վերջինս շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին՝ Սանկտ-Պետերբուրգ այցելելու և հանդիպմանը մասնակցելու համար, ապա հավելել է․
«Ուրախ եմ, որ այս դահլիճում տեսնում եմ պետությունների ղեկավարների, որոնք, բազմաթիվ գործոններով, նաև պատմական հանգամանքների բերումով՝ մեր ամենամոտ բարեկամներն ու դաշնակիցներն են հանդիսանում, որոնց հետ իրական ռազմավարական գործընկերություն ենք ծավալել և որոնց հետ միասին ձգտում ենք համագործակցությունը կառուցել բարդրացիության, փոխշահավետության ու միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»,- ասել է Պուտինը՝ հանդիպման սկզբում։