Կապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը․ Իրանի ԱԳ նախարար
10/10/2022 10:24

Կապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը․ Իրանի ԱԳ նախարար

Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդելու հայ-իրանական հարաբերություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իրանական Icana լրատվական գործակալությանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև, մասնավորապես, տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում», - ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։

Կապանում հյուպատոսության բացումը կամրապնդի հայ-իրանական համագործակցությունը․ Իրանի ԱԳ նախարար