ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ
12/10/2022 09:41

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
 
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
 
Հայկական կողմը կորուստներ չունի:
 
Այս պահի դրությամբ՝ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ