Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն
13/10/2022 10:57

Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե կանայք հաճախ նամակով դիմում են ՊՆ՝ բարձրացնելով զինվորական պատրաստություն անցնելու հարցը:

«Շուտով ՊՆ-ն  հայտարարությամբ հանդես կգա, արդեն մշակված նախագիծ ունենք, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել ու համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն, իհարկե, ըստ ցանկության», - ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կանայք հավաքների կարող են մասնակցել 7 կամ 15 օր:

Հայաստանում կանայք, ըստ ցանկության, կանցնեն զինվորական պատրաստություն