Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով անհետ կորել է 29 հոգի․ վարչապետը տվյալներ է հրապարակել
19/10/2022 10:09

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով անհետ կորել է 29 հոգի․ վարչապետը տվյալներ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում հրապարակել է ղարաբաղյան պատերազմների հետևանքով անհետ կորածների թվերը։

«ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով 29 անհետ կորած հայ կա։

Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում», - գրել է  վարչապետը։

Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով անհետ կորել է 29 հոգի․ վարչապետը տվյալներ է հրապարակել