Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է․  Էդվարդ Ասրյան
31/10/2022 18:55

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է․ Էդվարդ Ասրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ ադրբեջանական կողմը կրակոցներով փորձում է կանխել մեր կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները, իսկ հրադադարի ռեժիմը խախտում է ինչպես նպատակային, այնպես էլ անկանոն ձևով։

«Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ հիմնականում գրանցվում են արևելյան ուղղությամբ` Կուտականի, Կախակնի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է։ Սակայն առհասարակ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում է ինչպես նպատակային, այնպես էլ անկանոն ձևով»,–ասել է Ասրյանը։

 

 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան, հարավարևելյան հատվածում հարաբերականորեն հանգիստ է․ Էդվարդ Ասրյան