.jpg)
07/11/2022 08:25
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 08:00-ի դրությամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: