Վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները
08/11/2022 16:30

Վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները

Քննարկվել են առողջապահության նախարարության և ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության առաջիկա անելիքներն ու գործակցության օրակարգը:
 
Հայաստանում վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները:
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է ԱՀԿ վերականգնողական ծառայությունների գնահատման առաքելության ներկայացուցիչներին:
 
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը ներառում է նաև վերականգնողական բժշկական օգնությունը:
Գործող համակարգը մրցունակ է, ունի զարգացման հեռանկարներ», -նշել է Արմեն Նազարյանը:
 
Նշենք, որ առողջապահության նախարարությունը աշխատանք է տանում ծառայությունները նաև մարզերում հասանելի դարձնելու ուղղությամբ:
Վերականգնողական բժշկական ծառայությունների զարգացման և մարզային հասանելիության պետական ծրագրերին կաջակցեն նաև միջազգային փորձագետները