.jpg)
09/11/2022 13:25
Արցախում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
Երկրի ղեկավարին ուղեկցել են նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: