Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ կիրականացնեն Տավուշի մարզում
09/11/2022 11:14

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ կիրականացնեն Տավուշի մարզում

Նոյեմբերի 12-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները անվճար սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ կիրականացնեն Տավուշի մարզում, կտրվեն նաև նեղ-մասնագիտական խորհրդատվություններ: 
 
Ակցիան կանցկացվի նոյեմբերի 12-ին, Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում (Գարեգին Նժդեհի փող., 15 շենք):
 
«Տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար մինչև նոյեմբերի 11-ը զանգահարեք 098-190-419 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-19:00», - հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետներն անվճար սոնոգրաֆիկ, դուպլեքս հետազոտություններ կիրականացնեն Տավուշի մարզում