Երեկ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
11/11/2022 12:36

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին  ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ երեկ թշնամու կրակոցից հայ զինվոր էր վիրավորվել: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Երեկ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում