12/11/2022 10:04
Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, ոչ մեկ չի տուժել. Ալեն Սիմոնյանն՝ իրեն սպասարկող մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրեն սպասարկող մեքենայի մասնակցությամբ վթարից ոչ մեկ չի տուժել։
«Հարգելի՛ ընկերներ, շատ շնորհակալ եմ զանգերի և նամակների համար: Ամեն բան նորմալ է. ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել և ոչ մեկ չի տուժել», - Facebook-ի իր էջում գրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում, վթար է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW մակնիշի մեքենայի և ԱԺ հաշվեկշռում հաշվառված մեկ այլ մեքենայի մասնակցությամբ։