
16/11/2022 12:33
75 հազար դրամը ոչնչի չի բավարարի, պետք է լինի 100 հազար և ավելի. Քաղաքացիները՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին (Տեսանյութ)
Խորհրդարանը 68 կողմ, 27 ձեռնպահ ձայների համամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 75 հազար դրամ:
Aysor.am-ի կողմից կատարված սոցիալական հարցման շրջանակներում պարզ դարձավ, որ հանրության զգալի մասին չի բավարարում նվազագույն աշխատավարձի չափը՝ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ։ Շատերի պնդմամբ նվազագույն աշխատավարձը պետք է լինի 100 հազար դրամ և ավելի։