Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ
17/11/2022 18:23

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին,  հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:
 
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՊՆ