21/11/2022 10:50
Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահական ընտրություններում
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրություններում հաղթում է երկրի բոլոր շրջաններում և հավաքում ձայների 81,31 տոկոսը։
Նախնական տվյալները ճեպազրույցում հայտնել է Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։
«Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչը հավաքել է 6 միլիոն 456 հազար 392 ձայն, կամ՝ ձայների 81,31 տոկոսը», - ասել է նա։
Աբդիրովը նշել է, որ այս տվյալները ներկայացնում են Շիմքենդի, Ալմա Աթայի և Աստանայի շրջանների և քաղաքների տարածքային հանձնաժողովները։
Նախորդ նախագահական ընտրություններում՝ 2019 թվականի հունիսի 9-ին, Տոկաևը հավաքել էր ձայների 70,96%-ը։
Կիրակի օրը Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր վեց թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 69,44%։