.jpg)
01/12/2022 12:38
ՀՀ նախագահն ու Երևանի քաղաքապետը հյուրընկալվել են ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոցում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալվել են ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոցում, ծանոթացել արվեստագետի ինքնատիպ և հաճախ չցուցադրվող գործերին:

Հանդիպման ընթացքում արվեստագետի ընտանիքի անդամները մայրաքաղաքում Հակոբյանի քանդակների բրոնզաձույլ տարբերակը տեսնելու ցանկություն են հայտնել՝ նկատելով, որ նրա աշխատանքներից մեկն էլ գտնվում է հենց շենքի բակում: Քաղաքապետը տեղեկացրել է, որ հաջորդ տարի շենքի բակային տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է՝ հակոբյանական ձեռագրի շուրջ ձևավորելով հարմարավետ ու յուրօրինակ միջավայր:
Գնահատելով քաղաքի կառավարման գործում երիտասարդ ներուժի ներդրումը՝ տիկին Մարին համոզմունք է հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ընդգծված կլինի մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը: